«Նման բյուջեով դուք այս կառավարությանն ընդհանրապես կթաղեք». Հրանտ Բագրատյանը՝ նախարարին

hrant_bagratyan-472x265Ազգային Ժողովում շարունակվում է 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկումը: Զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը.

«Պարոն Արամյան, ժամանակակից տնտեսական քաղաքականությունը չի տեղավորվում այն տնտեսական քաղաքականության մեջ, որը սովորել եք 1990-ականների կեսերին: Դուք առաջ չեք գնում: Մենք Ձեզ ասում ենք՝ պրոֆիցիդն էլ, տրանսֆերտներն էլ լրիվ կամ մասամբ ստերիլիզացրեք, Դուք մեզ ձեռք եք առնում: Դուք մեզ բան եք բացատրում, որը տասը տարի առաջ մենք ենք Ձեզ սովորեցրել»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ Վարդան Արամյանը պարզապես հարմարեցնում է սուտը. «Ես վախենում եմ, որ նման բյուջեով դուք այս կառավարությանն ընդհանրապես կթաղեք: Դուք ասելով՝ նկատի եմ Ձեզ, փոխվարչապետ Գաբրելյանին, հատկապես ԿԲ-ից՝ Ներսես Երիցյանին: Հին, 20 տարվա բաներն անընդհատ բերում, բացատրում եք մեզ»:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ պատգամավորին պատասխանեց, որ չի կիսում այն պնդումը, թե սուտ է խոսում. «իմ ցանկացած թեզ կարող եմ հիմնավորել ոչ թե 1990-ականներին ստացած գիտելիքներով, այլ ժամանակակից ակադեմիական աշխարհում Նոբելյան մրցանակակիրների հիմնավորումներով, ու դա կարող ենք անել ավելի բաց, լրագրողների ներկայությամբ:

Վարդան Արամյանը, բերելով որոշ հիմնավորումներ, Հրանտ Բագրատյանին հրավիրեց տարբեր հարցերի շուրջ զրուցելու, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նախարարին ևս մեկ դիտողություն արեց. նախքան բյուջեի նախագիծը Ազգային ժողով բերելը պետք է հանդիպման առաջարկ արվեր, բացի այդ՝ Բագրատյանի համոզմամբ, ոչ մի նոբելյան մրցանակակիր չի կարող Հայաստանի տնտեսության վերաբերյալ անգամ իր ճկույթի չափով առաջարկ անել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *