Հայկական պլանշետների արտադրության ծավալն ավելացել է 15.9 անգամ

armphoneՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում 2016թ. հունվար-սեպտեմբերին արտադրվել է  1 585 հատ պլանշետ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 15.9 անգամ: Նշենք, որ 2015թ-ի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 100 պլանշետ:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա այս տարվա 9 ամիսներին մեր երկրում արտադրվել է 1045 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է այս տարվա հունիսից:

Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies»)  ընկերությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *