Արմավիրի մարզում վեց մարդ թունավորվել է շմոլ գազից

defaultՀունվարի 6-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով, թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2015 թ. ծնված Գայանե Գ.-ն, 2014 թ. ծնված Շուշաննա Գ.-ն, 2012 թ. ծնված Երվանդ Գ.-ն, 1992 թ. ծնված Ամալյա Դ.-ն, 1968 թ. ծնված Գայանե Գ.-ն և 1991 թ. ծնված Սիրանուշ Ս.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, նշված անձինք իրենց տանը վատ են զգացել, որից հետո դիմել են բուժօգնության:

 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *