Ամերիկայում, ինչպես Հայաստանում, կա հոգնածություն էլիտայից. Ալեքսանդր Իսկանդարյան

975_original«ԱՄՆ ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին: Ամերիկացիները քվեարկել են ոչ թե Թրամփի օգտին, Քլինթոնի դեմ, այլ բոլոր երկրներում, նաև Հայաստանում, գոյություն ունի հոգնածություն էլիտայից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ ընտրական համակարգում ճգնաժամը գլոբալ է, այն արտացոլվել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Լեհաստանում, նաև Մեծ Բրիտանիայի հանրաքվեի ժամանակ:

«Վաշինգոտնի 93 տոկոսը քվեարկել է Քլինթոնի օգտին: Ի՞նչ է սա նշանակում, որ ԱՄՆ էլիտան և ժողովուրդը տարբեր կերպ են քվեարկել: Ժողովուրդն իր բողոքն է արտահայտել, քվեարկել են էլիտայի, համակագի դեմ»,- ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ի՞նչ կփոխի  Հայոց ցեղասպանության հարցում Թրամփի ընտրությամբ, Ա.Իսկանդարյանն ասաց, որ որևէ բան չի փոխվի ընդհանրապես Հարավային Կովկասում:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, նրա խոսքով, նույնպես  այսօրվա իրավիճակը կպահպանվի:

«Այն ձևաչափը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար համագործակցում են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն՝ երկուսն էլ ԵԱՀԿ Մինսի խմբի անդամ են, չնայած  նրանց միջև առկա լարված հարաբերություննեին, միակն է ողջ աշխարհում:  Համագործակցում են, որովհետև երկուսն էլ չեն ուզում, որ այստեղ պատերազմ լինի: Կշարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն բռնության մակարդակը որոշակի մակարդակի վրա», -ասաց Ա.Իսկանդարյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *