Վարչապետի անդամագրումով մաքրվում է ՀՀԿ-ի արյունը և ավյունը. քաղաքագետն առաջարկում է այլընտրանք

f55c4d968f1452_55c4d968f1838-thumbԱյսօր վարչապետ Կարեն Կարապետյանն, ինչպես նաև՝ նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Վահան Մարտիրոսյանը հայտարարել են, որ դիմում են ներկայացրել ՀՀԿ կուսակցությանն անդամագրվելու համար:

Լուրեր.com-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք սա չի խանգարի կառավարությանը իրականացնել, այսպես կոչված, իրենց բարեփոխումների ծրագիրը և տապալել բոլոր հույսերը, քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել.

«Ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ, որ ՀՀԿ-ին անդամակցումով, փաստորեն, տեղի է ունենում քաղաքական դաշտի վերաձևավորում, ինչն այսօր նաև անհրաժեշտություն է»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ այս քայլով քաղաքական դաշտ մի փոքր նաև նորացվում է, ինչը նաև ենթրադրում է նոր զարգացումներ: «Կառավարության կազմում ընդգրկված են մարդիկ, ովքեր կապված չեն եղել այս կամ այն քաղաքական ուժի հետ. նրանք եղել են անկուսակցականներ: Այսինքն՝ ՀՀԿ-ն իր շարքերը համալրում է նոր մարդկանցով, նոր արյունով ու նոր ավյունով: Դա նաև վկայում է վարչապետ Կարեն Կարապետյանի կեցվածքը, որն իսկապես հակված է փոփոխությունների ու նոր ռեֆորմի»,- նկատեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք չի դժվարացնի կուսակցական լինելը վարչապետի ու նոր նշանակված նախարարների աշխատանքը, քաղաքագետն հավելեց, որ երկուսն էլ հարց է, քանի որ եթե վարչապետն ու անկուսակցական նախարարները կուսակցության մեջ չընդգրկվեին, ապա խորհրդարանական հենարան չէին ունենա, իսկ եթե կուսակցական են դառնում, ապա դա էլ սահմանափակում է նրանց հնարավորությունները, քանի որ նրանք, ուզեն թե չուզեն, պետք է ենթարկվեն կուսակցության որոշումներին:

«Ժողովուրդը այս մարդկանց հետ քիչ թե շատ հույս է կապում, և որպեսզի այդ հույսերը չտապալվեն, ես կառաջարկեի նրանց այլընտրանք, այն է՝ նորացնեն իրենց մոտեցումներն ու գաղափարները, ինչպես նաև ՀՀԿ-ն՝ երկիրը արդիականացնելու համար: Այսինքն՝ ՀՀԿ-ում ևս թարմություն մտցնեն, որպեսզի հետագայում խուսափեն խնդիրներից: Բայց դա պետք է այնքան անկեղծ լինի, որպեսզի ժողովուրդը հավատա: Ես չեմ կարծում, որ կուսակցական լինելը Կարեն Կարապետյանին կխանգարի: Որպես օրինակ՝ կարող եմ բերել Թրամփին: Նրան ևս չի խանգարում, հակառակը՝ ուժեղացնում է: Ամեն ինչ կախված է նպատակից և քաղաքական շահից, եթե խնդիրը արդիականացումն է, ապա կուսակցական լինելը չի խանգարի ոˊչ վարչապետին, ոˊչ էլ առավել ևս՝ նախարարներին»,- ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *