Արևմտյան Յորքշիրում բացվեց մի նոր թանգարան, որը ընդամենը ունի մեկ սենյակ և նախատեսված է մեկ հոգու համար: Այս թանգարանի ստեղծման մտահաղացումը առաջացել է Ուորլի արվարձանի բնակիչների մոտ, ովքեր հեռախոսախցիկը վերափոխեցին թանգարանի:
Չնայած իր փոքրությանը՝ թանգարանում տեղադրված են մի շարք նկարներ և առարկաններ, որոնք պատմում են բնակության վայրի մասին: Թանգարանի բացմանը ներկա էր նաև քաղաքապետը: Ուորլիի բնակիչները նաև պատրաստվում են ամեն երեք ամիսը մեկ թարմացնեն թանգարանի հավաքածուն: