Սիրիայի պատերազմի մասին հայկական ֆիլմը հաղթել է Թուրինի կինոփառատոնում

6c932195eb53143775417d245c363d31Սիրիահայ ռեժիսոր Ավո Կապրեալյանի «Տներ առանց դռների» ֆիլմը հաղթել է Թուրինի (Իտալիա) 34-րդ կինոփառատոնի «Լավագույն արտասահմանյան վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Այս մասին գրում է asbarez.com-ը:

Ժյուրիի անդամները գովեստի խոսքեր են ասել հայ ռեժիսորի հասցեին:

«Անհնար իրավիճակում նա ցուցադրում է այն, ինչն անհնար է ցույց տալ: Իր տան պատշգամբից նա նայում է ողջ աշխարհին», — ասել են ժյուրիի անդամները:

«Տներ առանց դռների» ֆիլմը պատմում է Հալեպի՝ հայերով բնակեցված «Նոր գյուղ» բնակավայրում պատերազմի բովում ապրող մի հայ ընտանիքի մասին: Կապրեալյանների տան պատշգամբից նկարահանված ֆիլմը ցույց է տալիս կողք-կողքի ապրող հայերի ու արաբների կյանքը եւ այն, թե ինչ դժվարությունների միջով են նրանք անցնում: Աշխատանքում զուգահեռներ են տարված Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի միջեւ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *