Թրամփը ճանաչվել է «Տարվա մարդ»․ Time

cover-finalTime ամերիկյան հեղինակավոր ամսագիրը «Տարվա մարդ» է ճանաչել ԱՄՆ նորընտի նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հաղորդում է պարբերականի կայքը։

Ավելի վաղ Թրամփի Twitter-ում ակնարկել էր, որ ընտրվել է «տարվա մարդ»։ Նա գրել էր, որ Today Show-ն իրենից հարցազրույց է վերցնելու։ Ավելի վաղ Today Show-ն հայտարարել էր, որ չորեքշաբթի հարցազրույց է վերցնելու «տարվա մարդուց»։

Նախօրեին Time-ը հրապարակել էր «Տարվա մարդ» վարկանիշային աղյուսակի շորթ-լիստը, որում տեղ էին գտել քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարարներ, հասարակական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մարզիկներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը, երգչուհի Բեյոնսեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այլք։ Ավելի վաղ ամսագրի ընթերցողները «Տարվա մարդ» էին ճանաչել Հնդկաստանի վարչապետին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *