Ղարաբաղը մերն ա, մերն էլ մնալու ա, ով ինչ ուզում ա՝ թող խոսա. Սարոյանի պատասխանը՝ Ուորլիքին

%d5%bd%d5%a1%d6%80

«Ջեյմս Փոլ չէ, ով ուզում ա լինի, ոչ մեկը մեր Ղարաբաղի հարցը չի կարա լուծի, Ղարաբաղը մերն ա, մերն էլ մնալու ա, ով ինչ ուզում ա՝ թող խոսա»։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանին։

«Դա չլինող բան է։ Երբ Ղարաբաղին անկախություն կտան, այդ ժամանակ էլ կխոսանք։ Ոչ մի գրող էլ չենք տա, որ տան իրանց արևին։ Ոչ մեկն էլ կողմ չէ։ Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին։ Թող խոսան, մեկ ա բան չի փոխվելու»,- Ուորլիքի հայտարարությանը նման կերպ պատասխանեց Սեյրան Սարոյանը։

Սարոյանի խոսքով՝ այսօր զինվորների դուխն ավելի բարձր է։ «Դե 20 տարի է պատերազմ չկար, ոնց որ մի քիչ հանգստացել էին։ Դուք տեսեք, որ իրանք հարձակվան, մեր զորքը ճիշտ ժամանակին կողմնորոշվեց ու ճիշտ պաշտպանություն իրականացրեց։ Սահմանին կանգնած զինվորը պատերազմի համար չէր կանգնած, նա սահմանապահ է։ Պատերազմի համար հետևի զորք էր, որը պետք է գար կռվեր»,- ասաց Սարոյանն՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմին ու մեր կողմի թույլ տված թերություններին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *