Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել

1473860093-0008ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին Կարապետյանը հայտարարեց ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստին:

ՀՀԿ-ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀԿ 15-րդ համագումարը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *