«Ժողովուրդ». Լյուդմիլա Սարգսյանը չի բացառում ԲՀԿ-ի հետ ընտրություններին մասնակցելը

d6253ed8164efc6834d2b8d5f562d213«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին խոստացել են ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում: Նա այս առիթով հանդիպել է անձամբ Գագիկ Ծառուկյանին, որը դեռ քաղաքականություն վերադառնալու մասին հստակ դիրքորոշումը չի հայտնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց իր քաղաքական ապագան ԲՀԿ-ի հետ: «Բազմաթիվ քաղաքական ուժերի հետ այս օրերին հանդիպումներ ենք ունեցել, քննարկվել են մասնակցության հնարավորությունները»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով կմասնակցի»: Կարդացեք թերթի այսօրվա համարում: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *