Ֆրանսուա Ֆիյոնը վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները

timthumb (1)Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ վերադարձրել է նվեր ստացած թանկարժեք կոստյումները: «Դա սխալ է եղել: Ես չպետք է ընդունեի այդ նվերը,- մարտի 23-ին հայտարարել է Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում:- Ես վերադարձրեցի այդ կոստյումները»:

Մարտ ամսվա կեսերին Journal du Dimanche-ը Ֆիյոնին մեղադրել էր, որ նա չափազանց թանկ հագուստ է գնում: Հրատարակության տվյալներով՝ վերջին հինգ տարում, այսինքն՝ 2012 թվականից, քաղաքական գործիչն իր կոստյումների վրա ծախսել է շուրջ 35,5 հազար եվրո: Թերթը նաեւ պարզել է, որ փետրվարի սկզբին քաղաքական գործչի ոմն «ընկեր», որի անունը չի հայտնվել, «Ֆիյոնի խնդրանքով» 13 հազար եվրո գումար է վճարել երկու կոստյումի համար:

Ավելի ուշ Ֆիյոնը հավաստել է, որ իրոք երկու կոստյում է նվեր ստացել «հին ընկերոջից»՝ ֆրանս-սենեգալյան ծագմամբ փաստաբան Ռոբեր Բուրժիից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *