Օբաման աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին ուղղել է 221 մլն դոլար

4426576ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես եկել Հանրապետական կուսակցության անդամները։ Associated Press-ը, հղում անելով իրավիճակի ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ վարչակազմը պաշտոնապես հայտնել է Կոնգրեսին իր մտադրության մասին ուրբաթ առավոտյան՝ մինչ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։

Նախկին նախագահական վարչակազմի նման որոշումը կարող է առաջացնել Կոնգրեսի որոշ անդամների, ինչպես նաև Թրամփի ու նրա շրջապատի բացասական արձագանքը՝ նշում է գործակալությունը։ Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել էր հարթել հարաբերություններն Իսրայելի հետ, որոնք, նրա կարծիքով՝ խարխլվել էին Օբամայի վարչակազմի կողմից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *