Բաղրամյան 26-ի զինվորը…

%d6%83%d5%a1%d5%b7

Կուսակցությունը, որի մասին հիմա կխոսենք, պատկանում է այն՝ կեղծ հողի վրա ստեղծված կուսակացությունների թվին, որոնց բուն նպատակը կայացել ու շարունակում է կայանալ մարդկանց մոլորեցնելու մեջ: Խոսքը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է, որի հիմնադրումն, ինչպես հայտնի է, կայացել էր դեռ 2015-ի կեսերին, երբ երկրում սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվում էին բուռն գործընթացներ, ու ձևավորվում էր «Ոչ»-ի շարժումը:

Թե հատկապես ինչը կարող էր ստիպել այդ ժամանակաշրջանում Հայաստանում սեփական կոչումը վերաարժևորած ՀԱԿ-ի ամենաակտիվ ու աչքի ընկնող դեմքերից մեկին լքել «հայրենի եզերքն» ու ապստամբել իրեն սնած ու մեծացրած կուսակցության դեմ, վարկածները շատ են՝ չգնահատված լինելու զգացողությունից ու լիդերության բնազդի պոռթկումից մինչև նախագահականից կազմակերպված դավադրություններ ու ինտրիգներ: Բայց Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական դաշտում որպես ինքնուրույն ֆիգուր հանդես գալու հիմնական պատճառ, անկախ այն բանից, թե ով ինչ զգացողություններ կարող է տածել սույն անհատի նկատմամբ, կա և մնում է նույնն, ինչ մյուս նմանատիպ դեպքերի պարագայում է. հրահանգը վերևից է իջեցվել:

Նպատակն, ինչպես միշտ, մարդկանց ապակողմնորոշելն ու ընդդիմադիր դաշտը փոշիացնելն է, ինչին, պետք է ասել, Փաշինյանի հիմնած քաղաքական ուժը մինչ այսօր բավական հաջող կերպով ծառայեցվում է: Հենց ամենասկզբից՝ 2015-ի ամառվանից ևեթ, երբ երկրում կենացմահու հարց էր դարձել սահմանադրական փոփոխությունների թեման, ու առանձնապես գաղտնիք չէր, թե ովքեր են հանդես գալիս փոփոխություններին դեմ կամ կողմ, Փաշինյանը՝ որպես ինքնուրույն գործիչ, մտնելով դաշտ, առաջին բանը, որ արեց, «Ոչ»-ի ճամբարը թուլացնելն ու ՀԱԿ-ի դեմ հանդես գալն էր, այն ՀԱԿ-ի, որն, ինչպես հայտնի է, «Ոչ»-ի ճամբարը գլխավորող հիմնական քաղաքական ուժն էր. Նիկոլի կուսակցության հիմնադրման ժամանակահատվածն ամենևին էլ պատահաբար չէր ընտրված:

Ինչ վերաբերում է կուսակցության հետագա գործունեությանն, ապա այստեղ ամեն բան առավել քան պարզ է, քանի որ միակ բանը, որ այս կուսակցությունն անում էր ու փորձում է մինչև հիմա անել, քաղաքական դաշտը խառնելն է, բոլորի դեմ հանդես գալն ու իբր այլընտրանքային ուժ ներկայանալը՝ բոլորին անխնա «քլնգելու» ճանապարհով: Իհարկե, ասել, թե այդ գործելաոճը տվեց իր պտուղներն ու Փաշինյանը կարողացավ 100%-ով արդարացնել այն սպասելիքները, որ ունեին նրան դաշտ ուղղորդած ուժերը, ոչ մի կերպ չես կարող, քանի որ, ինչպես հայտնի է, Հայաստանում հիմարներ չկան, ու ժողովուրդը վաղ թե ուշ հասկանում է, թե ինչպես են փորձում իրեն մոլորեցնել: Փաշինյանի համար յուրօրինակ ստուգատես դարձած ՊՊԾ գնդի գրավումը ցույց տվեց՝ չնայած ժողովրդի ինչ-որ հատվածի՝ Փաշինյանի հանդեպ ունեցած համակրանքին, անձն այս դեռևս հեռու է ընդդիմության լիդերությունը ստանձնել հավակնող գործչի համար սահմանված չափանիշներից ու ունի խոցելի այնպիսի կողմեր, որոնք ի ցույց են դնում իր ու իր քաղաքական ուժի սնանկությունը:

Բայց այս ողջ կլոունադան մի շատ բնական հարց է առաջացնում՝ ո՞րն է իմաստը հավելյալ անգամ քայքայելու մի բան, որն ի սկզբանե քայքայված է, մի՞թե կա ինչ-որ մեկն, ով փողեր մսխելիս հաճույք է ստանում: Բանը այն է, որ ժամանակ առ ժամանակ դաշտում նոր արյուն ներարկելու անհրաժեշտություն է առաջանում, քանի որ միշտ էլ կարիքը կա այն անոթի, որի միջոցով հասարակության բողոքավոր հատվածը կարող է լիցքաթափվել ու օգնել իշխանություններին հասկանալ իրենց անելիքը…

Ինչ խոսք, Փաշինյանն այս առումով հարմար թեկնածու է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *