Մելիք Սաֆարյան. ապրիլի 2-ի ընտրությունից է կախված մեր երեխաների ապագան (տեսանյութ)

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքից (Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր) ռեյտինգային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է առաջադրվել Մելիք Սաֆարյանը: Պատգամավորի թեկնածուն մարտի 26-ին Սիլիկյան թաղամասի բնակիչների հետ համերգ-հանդիպում էր կազմակերպել:

Մելիք Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ ապրիլին 2-ին հարկավոր է մասնակցել ընտրությանը. «Պարոն Ծառուկյանը միշտ կանգնած է եղել ժողովրդի կողքին և նրա խոսքը գործ է: Իմ խնդրանքն է, որ ապրիլի 2-ին բոլորս մասնակցենք ընտրությանը, քանի որ դրանից է կախված մեր և մեր երեխաների ապագան»:

Բնակիչների հետ հանդիպմանը ներկա էին նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը: Նրանք իրենց խոսքում ընդգծեցին՝ ապրիլի 2-ը վճռորոշ օր է Հայաստանի հետագա ճակատագրի համար՝ հիշեցնելով, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքերում է:

Ուզո՞ւմ եք, որ «Ծառուկյան» դաշինքը հաղթի, Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան` հավաքվածները միաձայն բղավեցին՝ «այո՜»:

«Սա նշանակում է, որ ապրիլի 3-ի առավոտյան արևը ավելի ջերմ է լինելու և ավելի ուժեղ է տաքացնելու, իսկ սրանք այստեղից փախչելու են, ես չգիտեմ՝ ուր են գնալու: Ժողովրդին ինչի՞ տեղ են դրել: Ասում են քվեախցիկում, գրիչի վրա «կամերա» կա.. այդ հեքիաթները, գնացե՛ք` ձեր տատերին ու պապերին պատմեք: Քվեների տարբերությունը ոչ թե պետք է լինի ԲՀԿ՝ 52 տոկոս, ՀՀԿ՝ 30 տոկոս, այլ ԲՀԿ-ն պետք է լինի 90 տոկոս, ՀՀԿ-ն՝ 10 տոկոս»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Սիլիկյան թաղամասի բնակիչների խոսքով՝ իրենք կարծես գյուղում չեն ապրում, այլ՝ Երևանում, Մելիք Սաֆարյանը միակ թեկնածուն է, ում հավատում են և գիտեն, որ նա ամեն բան անելու է` իրենց կյանքի որակը բարելավելու համար:

«Միշտ հասնող, հարևանասեր, բարի, բարեգործ»,- բնակիչներն ահա այսպես էին բնութագրում Մելիք Սաֆարյանին:

Բնակիչների խոսքով՝ Մելիք Սաֆարյանը բոլոր հարցերում կանգնած է իրենց կողքին. «Ուրախություն կամ դժբախտություն լինի, դիմում ենք, երբեք չի մերժում մեզ: Որպես վստահություն ներշնչող անձ` ընտրելու ենք Մելիք Սաֆարյանին, քանի որ վստահ ենք` ինքը ամեն բան կանի մեզ համար: Մեր ծոցում մեծացած երիտասարդ է, գործարար, աշխատատեղեր է ստեղծել: Նրա աչքը կուշտ է, կոռուպցիայի չի գնում»,- նշեցին նրանք:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *