Աֆղանստանում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

2012121775614963734_20Աֆղանստանում պայթյունի հետևանքով առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, 2 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել արևելյան Նանգարհար նահանգում: Ճանապարհներից մեկի եզրին ռումբ է պայթել:

Պայթյունի պատասխանատվությունն առայժմ այդ շրջանում ակտիվ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել: Աֆղանստանի ՆԳՆ-ը հաստատել է այս տեղեկությունը:

Որևէ մանրամասն առայժմ չի հաղորդվում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *