Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանի վրա․ ԶԼՄ-ներ

11-1609221G508Չինաստանը սեփական արտադրության DF-41 բալիստիկ միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին մոտ, հաղորդում է Global Times-ը։

Տեղեկատվության համաձայն՝ համացանցի չինական սեգմենտում նորագույն հրթիռային համալիրների լուսանկարները հրապարակվել են օրեր առաջ։

Նշվում է, որ լուսանկարներն արվել են Հեյլունցզյան նահանգում։ Ռազմական փորձագետները վստահ են, որ դա երկրորդ ռազմավարական հրթիռային համալիր է՝ DF-41, որը տեղակայվել է Չինաստանի հյուսիս-արևելքում։

Նշվում է, որ լուսանկարի հրապարակումը կարող է կապված լինել Դոնալդ Թրամփի երդմնակալության հետ։ Այս կերպ Պեկինն արձագանքել է ԱՄՆ նոր նախագահի՝ «միասնայան Չինաստանի վերաբերյալ» սադրիչ հայտարարություններին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *