Գագիկ Ծառուկյանը քաղաքացիների խնդիրներին կանդրադառնա ապրիլի 2-ից հետո

timthumb (32)Այսօր՝ մարտի 9-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Արմավիրի մարզի քաղաքացիների հետ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ առաջին հանդիպումը կազմակերպված էր Արմավիր քաղաքում, որտեղ հանդիպումից դեռևս 1 ժամ առաջ արդեն հրապարակը բազմամարդ էր։

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կարևորեց դաշինքի առաջարկած՝ տնտեսությունը փրկելու ծրագրային 15 կետերը, որոնց իրականացման դեպքում միայն ժողովուրդն իր կյանքում կզգա դրական փոփոխություններ։ Ծառուկյանը հորդորեց հավատալ այն մարդուն, ով գործ է արել, վստահության քվեն չտալ հանուն ընկերոջ, հանուն մարզպետի կամ պատգամավորի։

Ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանեց քաղաքացիների հարցերին:

Մրգաշատ գյուղի բնակիչ Միշա պապը խնդիր բարձրացրեց՝ հողերը մշակելու համար տեխնիկա չունեն։ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ առանձին խնդիրներին կանդրադառնա ապրիլի 2-ից հետո։։

17197977_1288414751237174_623530017_n

17198872_1288414847903831_846598489_n

17198931_1288414857903830_1391813827_n

17203654_1288414757903840_743190453_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *