Ճոյտի ճորտությունը

ճոյտ

«Մենք պետք է Էջմիածինը մաքրենք Մանվելից և մանվելիզմից»,- հայտարարում է Էջմիածնի քաղաքապետի դրածո թեկնածու Արթուր Թումանյանը: Պատկերացնում եմ, թե նման թրքահաճո հայտարարությունն ինչքան կուրախացնի ադրբեջանցիներին, ովքեր մինչև հիմա էլ երազում են ազատվել Մանվելից: Ժամանակին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքելով Վազգեն Սարգսյանի քննադատներին՝ ասել էր, թե վերջիններս Սպարապետի ճկույտը չարժեն: Հիմա նույնը վերաբերում է ԵԿՄ նախագահի դեմ վայրահաչողներին:

Ա. Թումանյանը հաղթելու որևէ շանս չունի: Նրան առաջ են մղել տարբեր տրամաչափի «ճոյտեր»՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և նրա հերոս հորը անվանարկելու համար:

Նախկին պատգամավոր ու մի քանի շաբաթ Սովետաշենի բանտում իր նվնվոցներով խցակիցներին զզվեցրած Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, ճորտության նոր «բարձունքներ» է նվաճում:

Իշխանության մեջ կան և նրանից «աբիժնիկ» մի քանի կենդանակերպեր, ովքեր Էջմիածնում բուծել են «ճոյտեր» և «ճոյտիկներ»:

Սեպտեմբերի 18-ը սարերի ետևում չէ, և Էջմիածնեցիները կապացուցեն, թե հպարտ են, որ արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի համաղաքացիներն են:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *