«Չարլսթոնի հրաձիգին» մահվան են դատապարտել

defaultԱմերիկյան Հարավային Քարոլինա նահանգում Չարլսթոնի երդվյալների դաշնային դատարանը եկեղեցու 9 այցելուների սպանած Դիլան Ռուֆին դատապարտել է մահվան: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը:

2015 թվականի հունիսի 17-ին Դիլան Ռուֆը, որն այն ժամանակ 21 տարեկան էր, մտել է Չարլսթոնի Աֆրիկյան մեթոդական եպիսկոպոսական եկեղեցի եւ ատրճանակից կրակ արձակել եկեղեցում գտնվողների ուղղությամբ: Իր իսկ խոստովանությամբ՝ այդ կերպ ցանկացել է ռասայական պատերազմ հրահրել:

 2016 թվականի մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ հասնելու է բարձրագույն պատժաչափի սահմանման: Դատական փաստաթղթերում գերատեսչությունը պարզաբանել է, որ Ռուֆն իր զոհերին ընտրել է՝ նրանց ռասայից ելնելով:

Դատական գործընթացի ժամանակ նա զղջացել: Իսկ հարցաքննության ժամանակ Ռուֆը քննիչներին ասել է, որ «ինչ-որ մեկը պետք է դա աներ, քանի որ սեւամորթներն ամեն օր սպանում են սպիտակներին»:

Դատարանի դահլիճում Դիլան Ռուֆը ոչ մի կերպ չի արձագանքել դատավճռի հրապարակմանը:

Զոհվածների հարազատներից Մելվին Գրեմը, որի քույր Սինտիա Հերդը «Չարլսթոնի հրաձիգի» զոհերից է, լրագրողներին ասել է, որ դատավճիռն արդարացի է, բայց դա դա դատարկ հաղթանակ է, քանի որ իր քույրն այլեւս չկա: «Ամեն դեպքում, դա ուղերձ է նրանց, ովքեր կիսում են Ռուֆի հայացքները, որ մեր հանրությունը նման բան չի հանդուրժի»,- ասել է նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *