Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 40 անգամ՝ արձակելով ավելի քան 700 կրակոց. ԼՂՀ ՊԲ

default (18)Հունվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *