Կիպրոսի հարցով ժնեւյան գագաթնաժողովն առանց հստակ արդյունքների է ավարտվել

default (21)Ժնեւում Կիպրոսի հարցով անցկացված միջազգային գագաթնաժողովն ավարտվել է անարդյունք: Բանակցությունները շարունակվելու են: Այս մասին հաղորդում է DW-ն:

«Նախ՝ հունվարի 18-ին կհանդիպեն բոլոր կողմերը ներկայացնող փորձագետները»,- հայտարարել է Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը:

 Նրա խոսքով՝ երբ փորձագետներն անվտանգության հետ կապված որոշ թեմաներ մշակեն, բանակցությունների մասնակիցները հերթական փուլը կանցկացնեն: Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ փորձագետների խումբը պետք է զեկույց ներկայացնի սպառազինության եւ Կիպրոսում տեղակայված զորքերի թվի մասին՝ ինչպես հունական, այնպես էլ թուրքական:

ՄԱԿ-ի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետության ղեկավար Մուսթաֆա Աքընչըի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ, կարող են շարունակվել հունվարի 23-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *