Լե Պենն ընտրություններում հաղթանակի դեպքում խոստացել է Ղրիմը ռուսական ճանաչել

1481195562Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լե Պենը «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է հաղթանակի դեպքում Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու մտադրության մասին։

«Հանրաքվեից հետո, որը ցույց է տվել Ռուսաստանին միանալու ժողովրդի համաձայնությունը, ես նույնպես ճանաչում եմ Ղրիմը Ռուսաստանի մաս։ Ղրիմի պատկանելիությունն Ուկրաինային եղել է խորհրդային ժամանակների վարչական հարց, թերակղզին երբեք ուկրաինական չի եղել»,-Լե Պենի խոսքերն է մեջբերում թերթը։

Քաղաքական գործիչն ընդգծել է որ միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից թերակղզու ժողվրդի կամարտահայտման չընդունման փաստն իր մոտ ափսոսանք է առաջացնում։

Լե Պենը նաև խոստացել է, որ հանդես կգա հօգուտ հակառուսական պատժամիջոցների չեղարկման։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *