Ով է «Ժառանգության» իրական դեմքը

timthumb (73)Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ կուսակցութան ներսում տիրող խմորումներին և իրենց քաղաքական հետագա պայքարին:

Ըստ կուսակցության փոխնախագահի՝ ակնհայտ է, որ մենք թևակոխում ենք քարոզարշավի ակտիվ  փուլ և այն լայնամասշտաբ հարձակումը, որ տեղի ունեցավ «Օսկանյան-Օհանյան-Ռաֆիի Հովհաննիսյան» դաշինքի շուրջ, կմեղմվի:

Արմեն Մարտիրոսյանը նշեց նաև, որ չի կարող շրջանցել թեման՝ կապված Զարուհի Փոստանջյանի՝ հեռանալու որոշման հետ:

«Ես խորին հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, իր դուրս գալը, սակայն, ծափողջույններով չենք դիմավորել: Իսկ Փոստանջյանի այն հայտարարությունը, թե մենք հեռացել ենք մեր կուսակցական գաղափարախոսությունից, սխալ է, քանի որ նման բան չկա և չի կարող լինել անգամ տեխնիկապես»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ ապրում են նույն երկրում և պայքարի հետագա փուլերում կարող են նաև հանդիպել Զարուհի Փոստանջյանի հետ:

Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց նաև, որ իրենք շարունակելու են հետևել կուսակցության քաղաքական գործունեությանը՝ հույս հայտնելով որ «Հանրապետական» կուսակցության կարկառուն դեմքեր համարվող Արմեն Աշոտյանն ու էդուարդ Շարմազանովը շատ շուտով կլինեն ընդդիմություն, իսկ ինքն՝ իշխանություն:

Հարցին՝ ո՞վ է «Ժառանգության» իրական դեմքը,  Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. ««Ժառանգության» իրական դեմքն այն գործիչն է, ով այս տարիների ընթացքում լուռ ու մունջ աշխատել է, ամենօրյա աշխատանք իրականացնողն է, իսկ հիմքը՝ պարոն Հովհաննիսյանն է»:

Տեսանյութն՝ ավելի ուշ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *