Կարեն Կարապետյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան

timthumb (75)ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2017 թվականի փետրվարի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլք:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *