Երթուղայինի մեջ հանկարծամահ է եղել ուղևորներից մեկը

timthumb (5)Երևանի Արշակունյաց պողոտայում՝ մարտի 6-ին, ժամը 14։40-ի սահմաններում՝ թիվ 8 երթուղայինում ուղևորը հանկարծամահ է եղել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ահազանգը ստացել են շտապօգնության ծառայությունից, որ տղամարդ է հանկարծամահ եղել:

Տղամարդու ինքնազգացողության վատանալու մասին շտապօգնության ծառայություն ահազանգել են ուղևորները։ Տղամարդը մահացել է մինչև Շտապօգնության ծառայության ժամանելը։ Այս պահին արդեն դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը, և հանգամանքները պարզվում են։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *