Երբ ժողովրդի սերը և վստահությունը ակնհայտ է…

timthumb (31)Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի երրորդ օրը, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց նոյեմբերյանցիների հետ։ Այս հանդիպումը քարոզարշավային ոճից տարբերվում էր. այն համեմված էր հումորով, հուզումնալից պահերով։ Բերդավան գյուղի մի բնակիչ՝ կես կատակ-կես լուրջ հայտարարել է. «Ծառուկյանն ինձ 100 կգ խաղող է պարտք»: Բերդավանցին իր պարտքի մասին հիշել է, երբ Ծառուկյանն ասել է, որ ուրիշները խաղողը մթերում են 80-100 դրամով, իսկ ինքը՝ 140: Ծառուկյանը հակադարձել է, թե հենց հիմա կվճարի պարտքը՝ սակայն բերդավանցին հրաժարվել է ընդունել գումարը՝ ասելով՝ հարցը լուծեն հաջորդ մթերման ժամանակ, ինչը վկայում է մեր քաղաքացիների՝ Ծառուկյանի հանդեպ ունեցած վստահության մասին:

Այս դրվագը ամբողջությամբ արտացոլում է այն ջերմությունը, անմիջականությունը որը բնորոշ է Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքացիների միջև տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպմանը, ինչը չես ասի մեր իշխանավորների մասին, որոնցից քաղաքացիները քաշվում են՝ ավելորդ անգամ չեն էլ ուզում դիմել ինչ-որ հարցով, քանի որ գիտեն՝ հերթական անգամ անտեսվելու են: Ժողովրդի սերը Ծառուկյանը ձեռք չի բերել մեկ օրում, այլ իր երկար տարիների աշխատանքով ապացուցել է, որ միշտ հասարակ մարդու կողքին է, գիտի նրա դարդն ու ցավը ու պատրաստ է օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին՝ ով ունի դրա կարիքը:

Չնայած ունեցած դիրքին և հաջողություններին՝ Ծառուկյանը հասարակ մարդուն «վերևից» չի նայում, ինչը բնորոշ է մի հատ Ճ կլասսի պաշտոն ձեռք բերած գործիչներին, ովքեր իրենց «բարձրությունից» չեն էլ ուզում իջնեն՝ տեսնելու համար հասարակ ժողովուրդը ոնց է ապրում, ինչի կարիք ունի: Հենց իր անմիջականության համար է ժողովուրդը սիրում ու հարգում Ծառուկյանին:

Ժողովուրդն իր ծոցից դուրս եկած գործիչներին շատ լավ է ճանաչում, գիտի՝ ում վստահի, ում՝ ոչ: Անցել են ժամանակները, երբ սիրուն խոսքերը բավարար էին, մարդիկ հիմա նայում են կատարած աշխատանքին, իսկ աշխատանք՝ մեր երկրում, օբյեկտիվորեն կատարում է միայն Ծառուկյանը: Եվ բնական է, որ մարդիկ էլ երախատապարտ են այս գործչին, հույսեր են կապում նրա հետ, որոնք, ակնհայտ է՝ իրականություն են դառնալու:

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *