Wikileaks-ի հրապարակումներն օգնում են ԱՄՆ-ի թշնամիներին. ԿՀՎ

3E0E0A6D00000578-4292724-image-a-22_1488971729079ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրել է Wikileaks-ին նրանում, որ կայքի հրապարակումները, որոնցում, ինչպես հաստատում են դրա հեղինակները, բացահայտվում է ամերիկյան հատուկծառայությունների ցանցահենային մեխանիզմը, սպառնալիքի տակ է դնում ամերիկացիների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Ամերիկյան հասարակությունը պետք է խիստ անհանգստանա Wikileaks-ի ցանկացած արտահոսքից, որն ուղղված է վնաս հասցնելու ահաբեկիչներից ու այլ թշնամիներից ԱՄՆ-ի պաշտպանության հետախուզական ծառայության ունակություններին»,-հայտարարել է ԿՀՎ պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Ֆրից Հորնիակը։

Նա չի հաստատել կամ հերքել գաղտնազերծված փաստաթղթերի իսկությունը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *