Մոսկվայից փող են տվել հայ կոմունիստներին. «ՀԺ»

pic_e8df6fe9d7caa87b1766e9469680e82e«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը վարչական, բիզնես կամ այլ լծակներ չունի ու հիմնականում մեծահասակներից է կազմված՝ նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանի գործընկերներից:

ՀԿԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սարգսյանը, սակայն, հերքեց լուրը, թե ռուս կոմունիստներն իրենց ֆինանսավորել են: «Ոչ, մենք ունենք մոտ 25 հազար անդամ, եւ մեր այդ անդամների տրամադրած գումարներով ենք ձեւավորել մեր նախընտրական հիմնադրամի բյուջեն: Մենք դրան երկար ենք պատրաստվել»,- ժխտեց նա: Իսկ մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովն իր հայ գործընկերներին ֆինանսապես օգնել է, որպեսզի Հայաստանում իրենց գաղափարակիրները գոնե գոյություն ունենան:

Կոմունիստներին օգնելը նաեւ ՌԴ իշխանությունների քաղաքականությունն է: Չէ որ կոմունիստական գաղափարախոսությունն ասոցացվում է ՌԴ-ի հետ, ու մեր երկրում դրա համակիրները համարվում են ռուսամետներ եւ Ռուսաստանի ազդեցությունը կրողներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *