«Գագիկ Ծառուկյանը մարդկային պատրաստակամություն է հայտնել». Իվետա Տոնոյանի պատասխանը՝ Տիգրան Մուկուչյանին

timthumb (36)«Այո, բազմաթիվ մարդիկ Տավուշի մարզում, նախընտրական քարոզարշավի առաջին օրը, տարբեր հարցերով և խնդրանքով են դիմել Գագիկ Ծառուկյանին, սակայն որևէ մեկին կոնկրետ որևիցե բան չի տրամադրվել: Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ բոլոր հարցերին լուծում է տրվելու ապրիլի 2-ի ընտրություններից հետո»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի խոսնակ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի կողմից ցուցաբերված մարդկային վերաբերմունքը ոչ մի աղերս չունի «ընտրակաշառք» ձևակերպման հետ. «Եթե մարդիկ մոտենում և ասում են, որ կա առողջական խնդիր, բնականաբար, պարոն Ծառուկյանը մարդկային պատրաստակամություն է հայտնում աջակցելու»:

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ դրամական օգնություն տալով կամ վիրահատության կամ այլ հարցերով իրեն դիմողներին ընդառաջելով՝ Գագիկ Ծառուկյանը խախտում է օրենքը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *