Պառակտում Հարավային Կորեայի իշխող կուսակցությունում

defaultՀարավային Կորեայի իշխող «Սենուրի» կուսակցությունից դուրս կգա նախագահի իմփիչմենթի օգտին հանդես եկող խմբակցությունը: Այս մասին հաղորդել է Կիոդո գործակալությունը:

Նոր կուսակցության աշխատանքային անվանումն է «Բարեփոխումների նոր պահպանողական կուսակցություն»: Պաշտոնապես դրա ստեղծման մասին կհայտարարվի հունվարին:

 Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ իշխող կուսակցությունում պառակտման պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի կենտրոնում հայտնվել է երկրի նախագահ Փակ Կըն Հեն: Դեկտեմբերի 9-ի նիստում խորհրդարանը նրա իմփիչմենթի օգտին քվեարկեց, ինչն անհնար կլիներ, եթե իշխող կուսակցության անդամների մի մասը չսատարեին նախաձեռնությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *