«Ասում եք՝ Ծառուկյան ջան, հավատո՛ւմ ենք, փրկի՛». Ծառուկյանը եղավ Աշտարակում և Թալինում

 timthumbԱյսօր՝ մարտի 13-ին, քարոզարշվի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքների բնակիչների հետ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանին Աշտարակում ընդունեցին աղ ու հացով, իսկ ահա Թալինում՝ զուռնա դհոլով:

13_47

Աշտարակում նախքան ելույթին անցնելը, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն անգամ մինչև բեմ հասնելը տեսնում է մարդկանց հույսով ու հավատով լի աչքեր, որ ուղղված են իրեն. «Ասում եք՝ Ծառուկյան ջան, հավատո՛ւմ ենք, փրկի՛: Ես ձեզնից մեկն եմ, մտնում եմ ձեր դրության մեջ ու թեև ծանր է ճանապարհը, բայց եկել եմ ձեր մատից փուշ հանելու, իրավիճակ փոխելու: Բայց ով ձեզ համար լավ կլինի ու ում հետ հույս եք կապում՝ նրան գնացեք ու ընտրեք: Այն մարդը, ով կարող է այդ գործը կատարել, ով իր անցյալով դա ապացուցել է՝ այդ մարդուն ընտրեք»,-հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ ապրիլի 2-ին կատարած քայլը ապագա հինգ տարիների կյանքն է ապացուցելու, իսկ սխալ ընտրության դեպքում իրավիճակը երկրում շատ վատ է լինելու:

13_48

«Եթե ուզում ենք տնտեսություն զարգանա ու տնտեսական աճ լինի՝ պետք է հնարավորություն ստեղծվի: Եթե օր օրի վիճակը վատանում է, եթե մարդկանց հարկային արտոնություն չես տալիս, վարկերի տոկոսները չես նվազեցնում, աշխատատեղեր չես ստեղծում՝ ինչի՞ հիման վրա պետք է աճ լինի: Բայց հավատացած եղեք, որ ցանկացած խնդիր լուծում ունի, պարզապես պետք է պայմաններ ստեղծել, իսկ մենք դա կստեղծենք»,- հայտարարեց նա:

13_45

Առողջացման ծրագիրը, ըստ Գագիկ Ծառուկյանի, Դաշինքն ունի և մնում է միայն ճիշտ ընտրություն կատարվի այդ ամենը կյանքի կոչելու համար:

13_46

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *