«Ծառուկյան» դաշինքը կրկին առջևում է

timthumb (7)2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ զանազան սոցհարցումների միջոցով փորձ է արվում վեր հանել այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ հանրության վստահության աստիճանը:

Օրերս «Ազատության» կազմակերպած սոցհարցումն ուրվագծեց քաղաքական դաշտում ուժերի նախընտրական դասավորումները: Հարցվածների գերակշիռ մասը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց քվեն պատրաստվում են տալ «Ծառուկյան» դաշինքին:

Քարոզարշավի մեկնարկից ի վեր՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցում կազմակերպվող հանդիպումներին՝ ներկայացնելով 15 առաջնահերթ քայլերը և պատասխանելով հանրությանը հուզող բազմաթիվ հարցերին:

Գագիկ Ծառուկյանի այցերը հանրապետության տարբեր շրջաններ, հեռավոր գյուղեր և քաղաքներ, սահմանամերձ գոտիներ՝ միանշանակ նպաստում են հանրության շրջանում նրա գլխավորած քաղաքական ուժի վարկանիշի բարձրացմանը, քանի որ այս տարածքներից ընտրված  պատգամավորները երբևէ հետևողական չեն եղել բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու հարցում՝ անտեսելով քաղաքացիների կողմից իրենց տրված վստահության քվեն:

Ծառուկյանի՝ մարզեր կատարած այցելություններից հետո այստեղ նախընտրական տրամադրությունների դինամիկան փոփոխություններ է կրել: Հիմնական գործոնը, թերևս, այս քաղաքական ուժի առաջնորդն ինքն է՝ իր ժողովրդականությամբ, հանրության շրջանում ունեցած ընկալելիության աստիճանով: Հատկապես մարզերի բնակչությունը հիանալի հասկանում է երկրում իրական փոփոխությունների հասնելու կարևորությունն, ու որպես այդ փոփոխությունների լավագույն երաշխավոր՝ դիտարկում հենց Ծառուկյանին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *