Ճապոնիայում 6 հազար մարդ ձյան պատճառոով երկու գիշեր օդանավակայանում է անցկացրել

defaultՃապոնական Հոկայդո կղզում 6 հազար մարդ ձյան եւ քամու պատճառով հինգշաբթիից ստիպված է եղել «Նոր Տիտոսե» օդանավակայանում մնալ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

1966 թվականից ի վեր առաջին անգամ այստեղ տեղումները գերազանցել են 90 սմ-ը. ուրբաթ Սապորոյում 96 սմ ձյուն է տեղացել: «Նոր Տիտոսե» օդանավակայանում, ընդհանուր առմամբ, 287 չվերթ է հետաձգվել:

 Օդանավակայանում ծածկոցների եւ տաք իրերի պակաս է եղել: Աշխատակազմն օգնության խնդրանքով դիմել է ինքնապաշտպանության ուժերին, որոնք ծածկոցներ եւ քնապարկեր են բերել:

Շաբաթ առավոտյան ավիահաղորդակցությունը վերականգնվել է: Ցամաքային տրանսպորտի վերականգման համար ժամանակ կպահանջվի՝ երկաթուղին ձնից մաքրելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *