Աղանդավորները ընտրում են Ռոբերտ Սարգսյանի՞ն

24610101488393888Ընտրողների ձայների համար կատաղի պայքարը մտնում է վճռական փուլ: Թեկնածուները ոչինչ չեն խնայում լրացուցիչ ուժեր իրենց կողմը ներգրավելու համար: Մեզ հասած տեղեկություններով, թիվ 1 ընտրատարածքում քաղաքապետի աներձագի օգտին քվեարկելու համար օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել Նոր Նրոքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում գործող, հիմնականում աղանդավորական ուղղվածություն ունեցող եկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց հանձնարարվել է ձայներ ապահովել Տարոնի թեկնածուի համար: Բանն այն է, որ այդ համայնքներում բավականին հարմարավետ վայրերում տեղակայված են նմանատիպ կառույցներ, որոնց շինարարության թույլտվությունը ժամանակին տվել է քաղաքապետարանը: Հիմա եկել է լավությունը փոխհատուցելու ժամանակը: Ինչպես ասում են, հանուն նպատակի արդարացված են բոլոր միջոցները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *