«Ժողովուրդ ջան, տեսեք՝ վախից ինչ են անում. ասում են, թե դատի կտան ինձ»

timthumb (4)Այսօր՝ մարտի 16-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչների հետ։

 

 

 

 

16_038

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ խոսելով դաշինքի առաջարկած ծրագրային 15 կետերի մասին, Ծառուկյանն ասաց, որ այդ 15 կետերն անձամբ ինքն է գրել՝ խորհրդակցելով համապատասխան ոլորտների մասնգետների հետ։

16_039

«Նայեք՝ աշխարհում բանկերի ավանդները 3-5% էին, ճգնաժամի շրջանում՝ 0.6-.08, իսկ Հայաստանում 12 % է», ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ պետք է բյուջեի գումարները նպատակային ծախսվեն, բանկային ոլորտը կարգավորվի, իսկ ավանդների տոկոսները նվազեցվեն։

16_038

Նրա խոսքով՝ այսօր մարդիկ երկարաժամկետ պլաններ չեն կազմում, որովհետև զբաղված են օրվա հացի փնտրտուքով։
«Պետք է ուշադիր, հետևողական նայեք մարդու արած գործը։ Դուք պետք է նայեք՝ մարդը պատգամավոր դառնալով բան կփոխի՞, նա պետք է կարողանա համակարգ փոխի։ Ես դա կկարողանամ, երբ դուք ինձ տաք 50+1 % ձայն»,- ասաց Գագիկ ծառուկյանը՝ շեշտելով՝ հայաստանյան բոլոր խնդիրներին ինքը լավ է տիրապետում։

16_033

«Այսօր վախից Ծառուկյանին ասում են՝ բան խոսք չտաս, դրա համար՝ ասում եմ գնացեք թեկնածուների մոտ, ժողովուրդ ջան, տեսեք՝ վախից ինչ են անում. ասում են, թե դատի կտան ինձ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԿԸՀ հայտարարություններին, թե խոսք տալն արդեն իսկ նախընտրական կաշառք է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *