37-ամյա կին վարորդը BMW-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

timthumb (5)shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07։50-ի սահմաններում Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 37-ամյա Լիա Շահինյանը իր վարած BMW մակնիշի 34 ՕP 742 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Դեպքի վայր է ժամանել Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չի ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Շահինյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիք» ընկերությունում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *