Ավելի քան 60 մարդ է զոհվել Պերուում մոլեգնող հեղեղումներից

timthumb (6)Առնվազն 62 մարդ է զոհվել Պերուում մոլեգնող սաստիկ հեղեղումներից: Այդ մասին հայտնել է հարավամերիկյան այդ երկրի արտակարգի իրավիճակներում գործողությունների կենտրոնը:

Globovision հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ տարերքի պատճառը դարձել է «Էլ Նինիո» կլիմայական երեւույթը Խաղաղ օվկիանոսում:

Իշխանությունները ճշտում են, որ տարերքն ընդգրկել է երկրի 25 տարածաշրջաններից 20-ը, ընդհանուր առմամբ վերքեր են ստացել 70-ից ավելի բնակիչներ, 11 հոգի անհայտ կորել է: Տուժել է կամ ոչնչացվել առնվազն 56 հազար պերուացիների ունեցվածքը: Ընդամենը տարերքի գոտում հայտնվել է շուրջ 546 հազար բնակիչ:

Պերուի կառավարությունը մարտի 16-ին հայտարարել է երկրի մայրաքաղաք Լիմայի դպրոցներոմ պարապմունքների դադարեցման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *