Թրամփի վարչակազմը ծրագրում է դեպի Թայվան սպառազինության խոշոր մատակարարումներ

1443418417ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է Թայվանին մատակարարել սպառազինության խոշոր խմբաքանակ, որը կարող է ներառել հրթիռային համալիրներ և հականավային հրթիռներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին։

«Կա խոշոր մատակարարումներ իրականացնելու քաղաքական ցանկություն»,-ասել է վարչակազմի անանուն աղբյուրը։ Նա նաև նշել է, որ դրանք կլինեն ավելի զգալի, քան նրանք, որոնք չեն ընդունվել Օբամայի վարչակազմի օրոք։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դեկտեմբերին արգելափակել էր 1 մլրդ դոլարի զենքի վաճառքը Թայվանին՝ չնայած Պետդեպի և Պենտագոնի կողմից գործարքին տրված հավանությանը։

Պատրաստվող մատակարարման մասին հաղորդագրությունը ԶԼՄ-ներում հայտվել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Չինաստան այցի նախօրեին։ Սպասվում է, որ Վաշինգտոնի ու Թայվանի համագործակցության լուրը Պեկինում կընդունվի մեծ դժգոհությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *