Այսօր երջանկության միջազգային օրն է

timthumb (6)ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ-ին: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական- տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է:

Մարտի 20-ը երջանկության միջազգային օր ճանաչելու որոշումը միաձայն կայացվել էր ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչների կողմից:

Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է: «Նոր տնտեսագիտական հիմնադրամ»-ի վերլուծության վերջին տվյալներով’աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53-րդ-ն է: The Happy Planet Index (HPI) ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով մեր երկրի երջանկության ցուցանիշը կազմում է 46.0:

HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիրը, ցույց է տալիս, թե որքանով են աշխարհի երկրները կարողանում երկար, երջանիկ եւ կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է’ հիմնվելով երեք չափանիշների վրա. բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և, այսպես կոչված, էկոլոգիական «հետք (մարդկային ազդեցությունը էկոհամակարգերի վրա):

Հայաստանն աչքի է ընկել համեմատաբար բարձր կյանքի սպասվելիք միջին տևողությամբ:

Ամենաերջանիկ երկրներ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Էլ Սալվադորը, իսկ ոչ երջանիկ երկրների շարքում են Բոթսվանան, ապա’ Չադը, Քաթարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ Մալին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *