Եղիսաբեթ Բ-ն ահաբեկչության պատճառով հետաձգել է այցելությունը Սքոթլանդ Յարդ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հետաձգել է մարտի 23-ին նախատեսված այցելությունը Սքոթլանդ Յարդ՝ մարտի 22-ին երկրի խորհրդարանի մոտ կատարված ահաբեկչական գործողության պատճառով: Այս մասին հայտնել է Բուքինհեմյան պալատը: «Ուղեւորությունը կհետաձգվի մի այլ օր»,- նշել են Բուքինհեմյան պալատում:

Պլանավորված էր, որ Եղիսաբեթ Բ-ն Վիկտորյայի առափնյակում հանիսավորապես կբացի մայրաքաղաքի ոստիկանության նոր գրասենյակը: Այդ շենքը գտնվում է Վեստմինստերյան կամրջի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի մուտքի անմիջական մերձակայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *