Եթե «Ծառուկյան» դաշինքին որևէ մեկը քարկոծում է` պարզ է, որ դրանից օգուտ է միայն Հանրապետականին

timthumbXnews.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը.

— Արդեն քանի օր է նախընտրական հանդիպումների ժամանակ ԵԼՔ դաշինքից Արամ Սարգսյանը կոպիտ մեղադրանքներ է հնչեցնում Գագիկ Ծառուկյանի հասցեին, Դուք մեկնաբանություն ունե՞ք դրա վերաբերյալ:

— Եթե բոլոր ցուցանիշներով ու սոցիոլոգիական հարցումներով «Հանրապետական» կուսակցությունից շատ ավելի առաջատար «Ծառուկյան» դաշինքին ընտրություններից հաշված օրեր առաջ որևէ մեկը քարկոծում է’ պարզ է, որ դրանից օգուտ է միայն ու միայն Հանրապետականին: Քանի, որ ինքը՝ իշխանությունը չի կարող մեզ հայհոյել, որովհետև դրա արդյունքում մեր վարկանիշը միայն կբարձրանա, ստիպված «ֆաս» հրահանգ է տալիս որոշ իբր ընդդիմադիրներին: Եթե Արամ Զավենի Սարգսյանը նախընտրական հանրահավաքներին չի պատմում ժողովրդին, թե ոնց Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվեց ՀՀ վարչապետ և ինչպես արագ վարկաբեկվեց, այլ բառացիորեն զբաղված է Գագիկ Ծառուկյանի ու դաշինքի վրա հարձակվելով, ապա ավելի մեծ ծառայություն ՀՀԿ-ին այս պահին ոչ ոք չէր կարող մատուցել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *