Էրեբունիում նման ժողովրդական ալիք դեռ չի եղել. Վահե Էնֆիաջյան

timthumb (3)Նման ժողովրդական ալիք դեռ չի եղել,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահե Էնֆիաջյանը:

«Շաբաթվա ավարտին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելու է մեր երկրի առաջիկա հնգամյակի ուղին:
Չեմ հիշում ընտրություններից առաջ ժողովրդական այնպիսի ալիք, երբ համատարած բոլորը հույս կապեն սպասվող ընտրությունների հետ:

Հավատան, որ իրենց քվեյով այս անգամ հնարավոր է լինելու կասեցնել մեր երկրի հետընթացը, ժողովրդի վատ ապրելը, չքավորությունը, արտագաղթն ու այս սոսկալի վիճակը, որում ապրում է մեր ազգը:

Մենք կարողացանք ժողովրդին փոխանցել մեր պատրաստակամությունն ու միասնականությունն ու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վճռականությունը ‘ ժողովրդի հետ փոխելու ստեղծված իրավիճակը:

Ամեն օր բակային հանդիպում եմ ունենում էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ և համատարած’ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ էրեբունցին հայտարարում է, որ մեր կողքին է, որ իր ձայնը տալու է նրան, ում վստահում ու հավատում է:
Ոգևորությունս, իրոք, շատ մեծ է, երբ յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ ժողովուրդը մոտենում և ասում է’ Ձեր հետ ենք, վստահում ենք ձեզ, հավատում ենք ձեզ:

Դա անասելի մեծ պատասխանատվության գիատկցում է, երբ քեզ հետ հույս են կապում, որ քեզ վստահելով’ վստահում են իրենց զավակի ու ծնողի ապագայի արժանապատիվ ապրելու երաշխիքները.
Այո’, կփորձեն օգտագործել պետական ռեսուրսները, կիրառել վարչական լծակները, ինչպես ամեն օր ահազանգում են էրեբունցիները, բայց., դրան զուգահեռ, ասում են, որ այս անգամ արդեն թույլ չեն տալու:

Միասին թույլ չենք տալու, լինելու ենք ժողովրդի կողքին, գնալու ենք մինչև վերջ, ստանալու ենք 50+1 ու վերջ ենք դնելու արտագաղթին, աղքատությանն ու պետական անարդյունավետ ծախսերին:

Մեր կարգախոսը մեր համար լինելու է գործելաոճ, որով մենք առաջնորդվելու ենք և հասնելու ենք հաղթանակի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *