Ճանապարհային ոստիկանությունը հորդորել է վարորդներին ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին

timthumb (1)Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ 2016 թվականի ընթացքում տեսախցիկներով և լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումներով որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել (տուգանք չի նշանակվել) 96200 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Մինչև 2017 թ. մարտի 28-ը ներառյալ որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ուշադրություն դարձնել նախազգուշացման փաստերին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *