Գագիկ Ծառուկյանի ներկայությունը քաղաքական դաշտում ռադիկալ փոփոխությունների նախապայման

2411484641482569415Գագիկ Ծառուկյանի ներկայությունը քաղաքական դաշտում ռադիկալ փոփոխությունների նախապայման

Ներկայումս քաղաքական դաշտում ձևավորված կամ արդեն իսկ գոյություն ունեցող ուժերը իրենց ներկայությամբ ոչ մի լուրջ ազդեցություն չունեն պրոցեսների վրա: Թերևս ասվածը առավել տեսանելի կերպով կարելի է փաստել հենց հանրության անվստահության և անուշադրության ֆոնին համադրած: Հատկանշական է սակայն, որ դաշտում առավել ինտրիգային և սպասողական իրավիճակ է ստեղծվել՝ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի և նրա շուրջ ձևավորվելիք կոնսոլիդացիայի հետ կապված: Հասարակական հետաքրքրվածությունն ու ձևավորված պահանջը՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտում տեսնելու, արդեն իսկ ծանրակշիռ երաշխիք է այն բոլոր ուժերի համար, ովքեր ևս սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը և մեծ ցանկություն ունեն համախմբվել նրա շուրջ: Սակայն, ինչպես Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշեց, քաղաքականություն վերադառնալը նրա համար ինքնանպատակ չէ, նրա վերադարձի շարժառիթը ռադիկալ փոփոխությունների շնորհիվ երկրում բարեփոխումներ իրականացնելն է և եթե այդ ճանապարհին, կգտնվեն ուժեր, որոնք իրենց գաղափարներով, ներուժով և արժեհամակարգով ունակ չեն խթանելու այդ գործընթացը, Ծառուկյանը ուղղակի կերպով կմերժի նրանց կողմից համախմբվելու առաջարկը: Այս համատեքստում Ծառուկյանի վերադարձը որակական առումով ինդիկատոր է ծառայելու նաև, ինչը հանրությանը կողմնորոշվելու տեսանելի ուղի կնշմարի: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները թե ֆորմատով, թե կարևորությամբ և թե սպասելիքների առումով տարբերվելու է մյուսներից, իսկ դրա հիմնական դրդապատճառը Գագիկ Ծառուկյանի ներգրավածությունն է լինելու ընտրություններին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *