Իրանում արգելափակել են Clash of Clans հանրահայտ բջջային խաղը

default-80Իրանի իշխանությունները արգելափակել են Clash of Clans շարժական խաղը։ Բջջային սարքերի համար ռազմավարությունն այլեւս հասանելի չէ Իրանի տարածքում։ Հոգեբանների խոսքով, այդ խաղը քարոզում է բռնություն։

Մասնավորապես հոգեբանների զեկույցում ասվում է, որ բջջային խաղը խրախուսում է բռնությունը ոու միջընտանեկան կոնֆլիկտները, հետեւաբար կարող է բացասաբար ազդել երեխաների ընտանեկան հարաբերությունների վրա։

 Իրանի կառավարությունը հայտնել է, որ կիբերտարածքի կարգավորման հարցերով հանձնաժողովի մեծ մասը կողմ է արտահայտվել Clash of Clans-ի արգելափակմանը։

Իշխանությունները կարող են կամ տարիքային որոշակի սահմանափակումներ սահմանել խաղի համար, կամ էլ ամբողջովին արգելել այն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի կառավարությունը արգելել էր նաեւ Pokemon GO-ն։ Երկրի ղեկավարությանը դուր չէր եկել գեոլոկացիայի համակարգը, որը ֆիքսում է օգտատիրոջ տեղաշարժերը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *