«Ֆերարի» ավտոարշավորդների ակադեմիայի տնօրեն Մասիմո Ռիվոլան հայտարարել է, որ իրենք մեծ ուշադրությամբ հետևում են լեգենդար Միխայել Շումախերի որդու` Միկի մրցելույթներին, փոխանցում է Sport Express.ru-ն:
«Հատկանշական է, որ մենք հետևում ենք Միկի մրցելույթներին, — Ռիվոլայի խոսքեը մեջբերում է La Gazzetta Dello Sport-ը: Այժմ նրա առաջընթացի ականատեսը լինելն ավելի հեշտ կլինի: Եթե նա ցանկություն հայտնի տեղափոխվել «Ֆերարիի» ակադեմիա, նրան կընդունենք գրկաբաց: Երևում է, նա համեստ տղա է, ինչը նրա ծնողների դաստիարակության արդյունքն է»: