Հունաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

timthumb (27)Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 8-ից 10-ը Հայաստան կայցելի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *