Հարցվածների 51.4% նախընտրելի քաղաքական ուժ է համարում «Ծառուկյան» դաշինքին

17265133_1727888134170142_62845945-300x227Նախընտրական քարոզարշավի մեկնարկից ճիշտ մեկ շաբաթ է անցել և տրամաբանորեն նպատակահարմարություն կա ստուգելու հանրային տրամադրությունները՝ այդ ֆոնին համադրած: Այս առումով հերթական հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոններից մեկը, կրկին հարցում է անցկացրել հանրության շրջանում պարզելու՝ հետևյալ ակտուալ հարցերի հետ կապված հանրային կարծիքը. «Եթե ընտրությունները կայանաին այս կիրակի, ո՞ր ուժին կընտրեիք» և «Ի՞նչ եք կարծում՝ ԱԺ անցնելուց հետո հետևյալ քաղաքական կուսակցություններից կամ դաշինքներից, որոնք ավելի շատ կգործեն ի օգուտ ժողովրդի շահի»:
Վերոնշյալ երկու կարևորագույն և նախընտրական քարոզարշավի իրական պատկերը արատացոլող հարցումներում էլ նախապատվությունը տրվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող «Ծառուկյան» դաշինքին:


Առաջինի դեպքում հարցվածների 51.4% նախընտրելի քաղաքական ուժ է համարում «Ծառուկյան» դաշինքին: Միանգամայն սպասելի արդյունք էր, քանզի մեկ շաբաթ ընթացող, քաղաքական ուժերի կողմից իրականացրած քարոզչական աշխատանքների և արդյունքների համայնապատկերը թույլ է տալիս եզրակացնել, որ հանրության գերակշիռ մասը հավատում և նվստահում է «Ծառուկյան» դաշինքին: Թե մարդաշատության տեսանկյունից, թե ջերմ ընդունելության, դշինքը չունի մրցակից և լիովին ապավինում է խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար:


Երկրորդ դեպքում հարցվածների 54.5%-ը վստահ է, որ ԱԺ անցնելուց հետո Ծառուկյան դաշինքը կգործի ի օգուտ ժողովրդի շահի: Այս հարցադրումը ևս ակնկալելի արդյունք է արձանագրել. քանի որ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Գագիկ Ծառուկյանը իր գործունեությոան շրջանակներում գործել, գործում և դեռ կգործի ի օգուտ ժողովրդի շահի: Այդ գործողությունները ներառում են աշխատատեղերի ստեղծում, զարկ հայրենի տնտեսության զարգացմանը, առևտրականներին անվճար տաղավարների տրամադրումը, այդկերպ հնարավորություն ընձեռնելով նրանց կայանալու, կարիքավորին օգնելու պատրաստակամությունը, մի շարք արվեստի ոլորտների հովանավորությունը և զարգացման լուրջ հիմքերի ստեղծումը և այսպես շարունակ:


Մեծ հաշվով հարցում անցկացնել պետք չէր, որպեսզի պարզ լիներ, թե հանրությունը որ ուժին է վստահում և հավատում, սակայն սա ևս մեկ փաստացի ապացույցն է այն պնդման, որ «Ծառուկյան» դաշինքը սպասվող ընտրություններում ամենամեծ պոտենցյալով քաղաքական ուժն է, որն ունի հնարավորություն ԱԺ-ում մեծամասնություն կազմելու և երկրի առաջ ծառացած հիմնահարցերին լուծումներ տալու համար: Ինչպես իր խոսքում բազմաթիվ անգամ նշել է Գագիկ Ծառուկյանը, դաշինքի առաջարկած 15 ծրագրային դրույթների իրագործման արդյունքում է հնարավոր միայն կանգնեցնել տնտեսական ճգնաժամը, իսկ դրա համար հարկավոր է ժողովրդի քվեների տեսքով հնարավորություն ընձեռնել «Ծառուկյկան» դաշինքին, երկրում ռադիկալ փոփոխություններ իրականացնելու համար:

Գրում է՝ Սարգիս Հարությունյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *