Ադրբեջանի զինուժն արձակել է 1000-ից ավելի կրակոց, այդ թվում ականանետից. ԼՂՀ ՊԲ

Դdefault-42եկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է  1000-ից ավելի կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արեւելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 82 մմ-ոց ականանետ /1 արկ/:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *